Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ֆիլհարմոնիկի առաջիկա համերգները

Ֆիլհարմոնիկի առաջիկա համերգները
04.11.2015 | 13:31

Նոյեմբերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) կշարունակի ներկայացնել հետաքրքիր համերգային ծրագրեր և´ երաժշտագետների, և´ երաժշտասերների համար: Նոյեմբերի 6-ին ամերիկաբնակ դիրիժոր Լևոն Աբրահամյանի ղեկավարությամբ հարավկորեացի ֆլեյտահարուհի Յու Չժե Ան կկատարի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ փոխադրված ֆլեյտայի համար: Ծրագրում ներառված են նաև Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքը և Բեթհովենի թիվ 7 սիմֆոնիան:

Նոյեմբերի 10-ին էլ հանդես կգա ոչ պակաս ճանաչված ամերիկաբնակ սոպրանո Անահիտ Ներսիսյանը, ով կկատարի արիաներ օպերաներից՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ:
Նոյեմբերի 17-ին սպասվում է անչափ յուրօրինակ մի համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում. ելույթ կունենա մեքսիկացի կաստանիետահար Սոնիա Ամելիոն:
Նոյեմբերի 28-ին ՀԱՖՆ-ն սկսում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում վերջին հյուրախաղային համերգների շարքը:

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ